Главная » Статьи » Մենեջմենթ |
ERP բիզնեսի կառավարման ծրագիրը (Enterprise Resource Planning – Ձեռնարկության Ռեսուրսների Պլանավորում) չի համապատասխանում իր հապավմանը: Միանգամայն բացառենք պլանավորումը – ERP–ն դա չի անում, և մոռանանք Ռեսուրսների մասին – տվյալ դեպքում անիմաստ մի բառ: Բայց հիշենք ձեռնարկությանների մասին: Այն ERP համակարգի իրական պարունակությունն է: ERP–ն փորձում է ընդգրկել ընկերության բոլոր բաժիններն ու ֆունկցիաները մի ամբողջական համակարգի մեջ, որը կարող է սպասարկել այդ բոլոր տարբեր բաժինների առանձնահատուկ պահանջները: Հեշտ չի գրել մի ծրագիր, որը բավարարում է մարդկանց կարիքները ֆինանսական ոլորտում, ինչպես նաև մարդկանց ռեսուրսների կառավարման և պահեստների սպասարկման ոլորտներում: Սովորաբար այս բաժիններից յուրաքանչյուրը ունենում է իր սեփական համակարգչային ծրագիրը, "օպտիմիզացված" ամեն բաժնի յուրահատուկ պահանջների համար: Սակայն ERP–ն համատեղում է այդ բոլորը մի ամբողջական ծրագրում` օգտագործելով մեկ ընդհանուր տվյալների պահուստ, այնպես որ տարբեր բաժիններ կարող են փոխանակել տեղեկատվություն և հեշտությամբ հաղորդակցվել: Այսպիսի ամբողջական մոտեցումը կարող է ապահովել հսկա փոխհատուցում, եթե ընկերությունները տեղակայեն ծրագիրը ճիշտ ձևով: Վերցնենք, օրինակ, հաճախորդի մի պատվեր: Սովորաբար, երբ հաճախորդը պատվեր է տեղադրում, այն մի թղթաբանական ճամփորդություն է սկսում ընկերության մեջ, հաճախակի մուտքագրվելով տարբեր բաժինների համակարգչային ծրագրերում: Դա առաջացնում է ուշացումներ, պատվերների կորուստ, և մուտքագրումների սխալներ: Մինչդեռ ընկերության մեջ և ոչ ոք վստահորեն չգիտի տվյալ պատվերի կարգավիճակը տվյալ պահին: Օրինակ, ֆինանսական բաժինը չի կարող մտնել պահեստի համակարգչային ծրագրի մեջ և ճշտել` արդյոք ապրանքները առաքվել են թե ոչ: Արդյունքում զայրացած հաճախորդին սովորաբար առաջարկում են զանգահարել պահեստ… | |
Просмотров: 9421 | Комментарии: 1
| Теги: |
Всего комментариев: 1 | |||||||||||||||||||||||||||||||
Գրանցվել
Այժմ կայքում ենԸնդհամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0
Կայքում գրանցվել են
Ընդհամենը: 2850 Այս ամսում: 0 Այս շաբաթ: 0 Երեկ: 0 Այսօր: 0 Անվանացանկ
ՊահոցՀետաքրքիր էԿարդացեքԿարդացեք
Կայքի գործընկերները |