| Главная » Статьи » Մենեջմենթ |
Դուք արդեն կատարել եք առաջին քայլը`մեծ էնտուզիազմով և ոգևորվածությամբ սկսել եք Ձեր ինքնուրույն գործը, ունեք որոշակի տեսական գիտելիքներ և վարդագույն երազանգներ: Կարծես թե հունի մեջ է մտել գործունեությունը, պարզված են մի շարք հարաբերություններ: Սպասարկել եք առաջին հաճախորդին, ստանում եք որոշ գումարներ, սակայն աստիճանաբար դժվարանում է ավելացնել հաճախորդների թիվը, ստացված գումարները չեն փախհատուցում ֆիքսված ծախսերը (վարձակալություն, կոմունալ ծախսեր, հարկեր և այլն), չկան մշտական մատակարարներ և հաճախորդներ, զգացվում է տեղեկատվության պակաս, հաճախորդները անցնում են Ձեր կողքով, օգտվում նմանատիպ ծառայությունից կամ գնում նույն ապրանքը, բայց ավելի ցածր որակով և ավելի թանկ գներով: Ինչքա˜ն շուտ են գալիս վճարումների օրերը: Մշտապես ունեք կանխիկ գումարների պակաս, քանի որ հաճախորդների մի մասը ուշացումով են վճարում, իսկ մյուս մասը ընդհանրապես հայտնի չէ, թե երբ կվճարի: Կուտակվել են զգալի ստանալիք գումարներ (դեբիտորական պարտքեր), կարիք ունեք կրեդիտորական մատակարարների, սակայն մատակարարները չեն վստահում Ձեզ: Ներդնում եք վերջին խնայողությունները, փորձում եք պարտք վերցնել ծանոթներից, նրանք էլ չունեն կամ չեն տալիս: Փորձում եք դիմել բանկերին վարկ ստանալու համար, վերջիններս էլ հրաժարվում են ֆինանսավորել սկսնակ սկսնակ բիզնեսը: Նայում եք ետ` անվերադարձ կատարվել են շատ ու շատ ծախսեր` գովազդման, տարբեր թղթերի ձևակերպման, գույքի, սարքավորումների, պաշարների և այլնի գնման համար: Փորձում եք կանխատեսել ապագան` անորոշություն է` գուցե եղածն էլ շուտով կփոշիանա և կմնաք դատարկաձեռն: Միգուցե քանի դեռ ուշ չէ և ինչ-որ բան կարելի է վաճառել, փակե՞լ բիզնեսը: Ի՞նչ անել: Մի վհատվեք, դեռևս կհասցնեք փակել Ձեր բիզնեսը: Գործունեության դադարեցումն ու լուծարումը ևս մի հոգսաշատ գործ է և հավանաբար Դուք չեք կարող վերադարձնել Ձեր կողմից արդեն ներդրված գումարների զգալի մասը: Նման իրավիճակներում հայտնվելիս, առաջին գործը, որ պետք է արվի, դա առկա վիճակի փաստացի գնահատումն է: | |
| Просмотров: 8754 | Теги: | Рейтинг: 1.0/2 |
| Всего комментариев: 0 | |
| Մենեջմենթ [2] |
| Ֆինանսներ [0] |
| Ապահովագրություն [0] |
| Փող և վարկ [0] |
| Բանկային գործ [0] |
| Հաշվապահական հաշվառում և աուդիտ [0] |
| Կազմակերպում [0] |
| Արտադրություն [0] |
| Մարքետինգ և գովազդ [2] |
| Ռազմավարական կառավարում [0] |
| Նոր KDWin Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.6 | |
| Վ.Պ Պաշուտո "Աշխատանքի կ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 2 Վարկանիշ: 3.7 | |
| Գ.Յ.Գոլշտեյն "Ռազմավարակա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 3 Վարկանիշ: 3.9 | |
| Բ.Դ.Բաբաև,Ա.Մ.Կարյակին "Ա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.5 | |
| Լ.Ա.Անդրոսովա "Աշխատանքի ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 6 Վարկանիշ: 4.1 | |