| Главная » Статьи » Մարքետինգ և գովազդ |
| Մարքեթինգը դա արվեստ է, որը պարտադրում է մարդկանց ձեռք բերել այն իրեիր, որոնք նրանց պետք չեն, այն գումարով, որը նրանք չունեն, որպեսզի հաճոյանան այն մարդկանց, ովքեր իրենց տանել չեն կարող: Տնտեսական համակարգը օրեցօր ընդլայնվում և ստանում է վիթխարի չափեր. ավելանում է գործարարների թիվըը, մեծանում է թողարկվող արտադրանքի անվանացանկը, տեսականին, աճում են արտադրողների տնտեսական կապերը միմյանց և սպառողների միջև, սրընթաց գիտատեխնիկական առաջադիմության ներգործությամբ տնտեսությունը վերաչում է չափազանց դինամիկ երևույթի: Ձևավորված տնտեսական իրավիճակը ներ խնդիրներ և պահանջներ է առաջադրում, այդ թվում` բիզնեսի ոլորտում: Բիզնեսի բնագավառում ամեն օր ընդունվում են ձեռնարկության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ որոշումներ, որոնցից շատերը առնչվում են մարքեթինգի հետ: Ոչ այնքան վաղ անցյալում մարքեթինգ ասելով Հայաստանում մարդիկ/ գործարարները հասկանում էին, որ դա «ինչ-որ մի բարդ բան է կապված առևտրի հետ»: Բայց մեր կյանքի տնտեսական բնգավառում իրավիճակը այնքան շուտ է փոփոխվում, որ նույնիսկ տաս տարի չանցավ, երբ հայ գործարարները սկսեցին գիտակցել բիզնեսի վարման նոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, որոնք քսաներորդ դարի ընթացքում մշակվել էին զարգացած երկրներում: Բիզնեսի վարման նոր մեթոդներին անկասկած, վերաբերվում է նաև մարքեթինը իր սկզբունքներով և մոտեցումներով: Մարքեթինգ բառը ծագել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ի հայտ է եկել անգլերենից: Մարքեթինգ բառի հստակ թարգմանությունը նշանակում է «սպառում շուկայում»: Սակայն ավելի հաճախ թարգմանվում է, որպես շուկայավարություն: Մարքեթինգը գործ ունի շուկայում արտադրանքի և ծառայությունների իրացման և սպառման հետ, այդ իսկ պատճառով մարքեթինգի հետ կապում են գովազդը, վաճառքը, իրացումը, շուկայի ուսումնասիրությունը, առևտուրը, մրցակցային դիրքը և այլն: Մարքեթինգը հանդիսանում է շուկայում ձեռնարկության քաղաքականությունը և վարքագիծը բնութագրող կարևորագույն գործոն և առնչվում է ձեռնարկությանը շրջապատող միջավայրի, շուկայում նրա ուղղվածության ու դիրքի, ինչպես նաև ընդհանուր առմամբ ձեռնարկության գործունեության գրեթե բոլոր ոլորտերի հետ: Այսպիսով, մարքեթինգ ասելով մենք հասկանում ենք ձեռնարության այնպիսի քաղաքականություն, որն ունի շուկայական ուղղվածություն և բավարարում է շուկայի կողմից ներկայացվող պահանջներին: Ձեր հաջողությունը բիզնեսում, ֆա հաջողություն է շուկայում, ինչիս էլ անմիջականորեն բխում է մարքեթինգի կենսական նշանակությունը: Հիմնականում ոչ թե արտադրական դժվարություններն են բերում ֆիրմաների սննկացմանը և լուծարմանը, այնլը անարդյունավետ մարքեթինգը: Սովորաբար ձեռնարկատերերը սկսում են իրենց գործունեություն ապրանքների և ծառայությունների թողարկմամբ, բայց շարունակում են մնալ բիզնեսում միայն սպառողների հայտնաբերման և հետագայում նրանց վստահության պահպանման շնորհիվ: Մարքեթինգի խնդիրը կայանում է հենց նրանում, որ նպատակաուղղի ֆիրմայի գործունեությունը այնպիսի արտադրանքի թողարկմանը կամ այնպիսի ծառայության մատուցմանը, որը կգրավի սպառողների ուշադրությունը, կապահովի շուկայում արտադրանքի/ծառայությունների պատշաճ մակարդակով ներկայացումը, սպառողի տեսանկյունից դրանց ճիշտ առաջխաղացումը, սպասարկումը, գնային քաղաքականությունը և բաշխումը: Այսպիսով, մարքեթինգի հիմնական խնդիրն է ձևավորել արդյունավետ փոխհարաբերությունների համակարգ արտադրողի և սպառողի միջև: | |
| Просмотров: 14829 | Теги: | Рейтинг: 4.1/7 |
| Всего комментариев: 0 | |
| Մենեջմենթ [2] |
| Ֆինանսներ [0] |
| Ապահովագրություն [0] |
| Փող և վարկ [0] |
| Բանկային գործ [0] |
| Հաշվապահական հաշվառում և աուդիտ [0] |
| Կազմակերպում [0] |
| Արտադրություն [0] |
| Մարքետինգ և գովազդ [2] |
| Ռազմավարական կառավարում [0] |
| Նոր KDWin Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.6 | |
| Վ.Պ Պաշուտո "Աշխատանքի կ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 2 Վարկանիշ: 3.7 | |
| Գ.Յ.Գոլշտեյն "Ռազմավարակա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 3 Վարկանիշ: 3.9 | |
| Բ.Դ.Բաբաև,Ա.Մ.Կարյակին "Ա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.5 | |
| Լ.Ա.Անդրոսովա "Աշխատանքի ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 6 Վարկանիշ: 4.1 | |