Главная » Статьи » Մարքետինգ և գովազդ |
Մարքեթինգի սահմանումները կարելի է միավորել երկու հիմանական խմբերի. Մարքեթինգի սոցիալական սահմանում, Մարքեթինգի սահմանումը որպես կառավարչական գործընթաց: Մոտեցումը Մարքեթինգին որպես սոցաիալական գործընթացի արտահայտում է այն դերը, որը մարքեթինգը ունի հասարակությունում: Մարքեթինգի էությունը որպես սոցիալական գործընթաց արտահայտվում է հետևյալ կերպ. Մարքեթինգը դա գործընթաց է ուղղված անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու և դրանք առաջարկելու ու փոխանակելու միջոցով: Մարքեթինգը որպես կառավարչական գործընթաց դիտարկելու դեպքում այն կարելի է սահմանել որպես «ապրանք վաճառելու արվեստ»: Մարդիկ հաճախ լսելով, որ իրացման ծավալները չեն հանդիսանում մարքեթինգի ամենակարևոր բաղկացուցիչը զարմանում են: Բայց իրացման ծավալները միայն մարքեթինգի համակարգի չնչին մասն են կազմում: Մարքեթինգի տեսության առաջավոր տեսաբաններից Պիտեր Դրուկերը նշել է որ, «Ճիշտ է ենթադրել, որ իրացման ծավալների ավելացումը անհրաժեշտություն է, բայց մարքեթինգի խնդիրա կայանում է նրանում, որ նվազեցնի այն: Մարքեթինգի խնդիրն է հասնել այնպիսի գիտելիքների և սպառողների կարիքների և պահանջմունքների ընբռնման մակարդակին, երբ Ձեր կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները գնորդների համար կդառնան կենսական անհրաժեշտություն, երբ Ձեր արտադրանքը կվաճառվի ինքն իրեն: Իդելական տարբերակում մարքեթինգի արդյունքը դա ապրանքը ձեռքբերելու պատրաստ գնորդն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է Ձեր ապրանքները և ծառայությունները դարձնել հասանելի/մատչելի:» Որպես օրինակ կարելի է նշել, որ երբ «Nintendo» ընկերությունը սկսեց թողարկել իր վիդեո խաղերը, երբ «Toyota» ընկերությունը ներկայացրեց իր նոր ավտոմեքենայի մոդելը` «Lexus», բոլոր մատակարարները ունեին անչափ շատ պատվերներ: Դա արդյունք էր «ճիշտ» արտադրանք ստեղծելու համար մանրակրկիտ մարքեթինգային պատրաստման: «Մարքեթինգի ամերիկյան ասոցիացիան» տալիս է հետևյալ ձևակերպումը. Մարքեթինգը ապրանքների և ծառայությունների գնագոյացման, շուկայում առաջ մղման և բաշխման կոնցեպցիաների պլանավորման և իրականացման գործընթաց է ուղղված այնպիսի փոխանակումների իրականացմանը, որը կբավարարի ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների պահանջները/նպատակները: Մարքեթինգի 4 P-երը Մարքեթինգի հիմքում ընկած սկզբունքը կայանում է նրանում, որ ձեռնարկության ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի վերջնական նպատակին`հաճախորդների կարիքների բավարարմանը: Հետևաբար ձեռնարկության գործունեությունը պետք է կապվի հաճախորդին, իսկ աշխատակազմը պետք է գիտակցի, որ իրենց աշխատանքը պետք է ուղղված լինի հաճախորդների սպասարկմանը: Լայն իմաստով մարքեթինգը դա գիտութուն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգում համար մեկ խնդիրն է- գտնել, ներգրավել և պահել հաճախորդին, ըստ այդմ ցանկացած գործունեություն այդ ուզզությամբ արելի է համարել մարքեթինգ: Մարքեթինգի կոմպոնոնտները, կամ ինչպես ասում են, մարքեթինգի «4 P»-երը հետևյալն են. Product/ Ապրանք Price/ Գին Place/ Տեղ (վաճառքի վայր) Promotion/ Ապրանքի խթանում | |
Просмотров: 13140
| Теги: |
Всего комментариев: 0 | |
Մենեջմենթ [2] |
Ֆինանսներ [0] |
Ապահովագրություն [0] |
Փող և վարկ [0] |
Բանկային գործ [0] |
Հաշվապահական հաշվառում և աուդիտ [0] |
Կազմակերպում [0] |
Արտադրություն [0] |
Մարքետինգ և գովազդ [2] |
Ռազմավարական կառավարում [0] |
Նոր KDWin Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.6 |
Վ.Պ Պաշուտո "Աշխատանքի կ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 2 Վարկանիշ: 3.7 |
Գ.Յ.Գոլշտեյն "Ռազմավարակա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 3 Վարկանիշ: 3.9 |
Բ.Դ.Բաբաև,Ա.Մ.Կարյակին "Ա... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0 Վարկանիշ: 3.5 |
Լ.Ա.Անդրոսովա "Աշխատանքի ... Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 6 Վարկանիշ: 4.1 |