Главная » Статьи » Մարքետինգ և գովազդ

Մարքեթինգի սահմանումները
Մարքեթինգի սահմանումները կարելի է միավորել երկու հիմանական խմբերի.
Մարքեթինգի սոցիալական սահմանում,
Մարքեթինգի սահմանումը որպես կառավարչական գործընթաց:

Մոտեցումը Մարքեթինգին որպես սոցաիալական գործընթացի արտահայտում է այն դերը, որը մարքեթինգը ունի հասարակությունում: Մարքեթինգի էությունը որպես սոցիալական գործընթաց արտահայտվում է հետևյալ կերպ. Մարքեթինգը դա գործընթաց է ուղղված անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու և դրանք առաջարկելու ու փոխանակելու միջոցով:

Մարքեթինգը որպես կառավարչական գործընթաց դիտարկելու դեպքում այն կարելի է սահմանել որպես «ապրանք վաճառելու արվեստ»: Մարդիկ հաճախ լսելով, որ իրացման ծավալները չեն հանդիսանում մարքեթինգի ամենակարևոր բաղկացուցիչը զարմանում են: Բայց իրացման ծավալները միայն մարքեթինգի համակարգի չնչին մասն են կազմում:

Մարքեթինգի տեսության առաջավոր տեսաբաններից Պիտեր Դրուկերը նշել է որ, «Ճիշտ է ենթադրել, որ իրացման ծավալների ավելացումը անհրաժեշտություն է, բայց մարքեթինգի խնդիրա կայանում է նրանում, որ նվազեցնի այն: Մարքեթինգի խնդիրն է հասնել այնպիսի գիտելիքների և սպառողների կարիքների և պահանջմունքների ընբռնման մակարդակին, երբ Ձեր կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները գնորդների համար կդառնան կենսական անհրաժեշտություն, երբ Ձեր արտադրանքը կվաճառվի ինքն իրեն: Իդելական տարբերակում մարքեթինգի արդյունքը դա ապրանքը ձեռքբերելու պատրաստ գնորդն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է Ձեր ապրանքները և ծառայությունները դարձնել հասանելի/մատչելի:»

Որպես օրինակ կարելի է նշել, որ երբ «Nintendo» ընկերությունը սկսեց թողարկել իր վիդեո խաղերը, երբ «Toyota» ընկերությունը ներկայացրեց իր նոր ավտոմեքենայի մոդելը` «Lexus», բոլոր մատակարարները ունեին անչափ շատ պատվերներ: Դա արդյունք էր «ճիշտ» արտադրանք ստեղծելու համար մանրակրկիտ մարքեթինգային պատրաստման:

«Մարքեթինգի ամերիկյան ասոցիացիան» տալիս է հետևյալ ձևակերպումը. Մարքեթինգը ապրանքների և ծառայությունների գնագոյացման, շուկայում առաջ մղման և բաշխման կոնցեպցիաների պլանավորման և իրականացման գործընթաց է ուղղված այնպիսի փոխանակումների իրականացմանը, որը կբավարարի ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների պահանջները/նպատակները:

Մարքեթինգի 4 P-երը

Մարքեթինգի հիմքում ընկած սկզբունքը կայանում է նրանում, որ ձեռնարկության ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի վերջնական նպատակին`հաճախորդների կարիքների բավարարմանը: Հետևաբար ձեռնարկության գործունեությունը պետք է կապվի հաճախորդին, իսկ աշխատակազմը պետք է գիտակցի, որ իրենց աշխատանքը պետք է ուղղված լինի հաճախորդների սպասարկմանը:

Լայն իմաստով մարքեթինգը դա գիտութուն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգում համար մեկ խնդիրն է- գտնել, ներգրավել և պահել հաճախորդին, ըստ այդմ ցանկացած գործունեություն այդ ուզզությամբ արելի է համարել մարքեթինգ:

Մարքեթինգի կոմպոնոնտները, կամ ինչպես ասում են, մարքեթինգի «4 P»-երը հետևյալն են.
Product/ Ապրանք
Price/ Գին
Place/ Տեղ (վաճառքի վայր)
Promotion/ Ապրանքի խթանում
Категория: Մարքետինգ և գովազդ | Добавил: Garik (01.12.2009)
Просмотров: 12895 | Теги: маркетинг, Մարքետինգ | Рейтинг: 2.7/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]


Գրանցվել

Այժմ կայքում են


Ընդհամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Կայքում գրանցվել են

Ընդհամենը: 2849
Այս ամսում: 0
Այս շաբաթ: 0
Երեկ: 0
Այսօր: 0

SWOT

Հետաքրքիր հոդվածներ

Անցնել կայք

Գնումներ

Օրացույց

Տարադրամ

Գովազդ

Հարցում

Խնդրում ենք գնահատեք կայքը
Ընդհամենը պատասխան: 1001

CIRCLE.AM

Արագ փնտրում

Սեղմելով հղմանը կօգնեք կայքին!

Հետաքրքիր է

Կարդացեք

Скачать книгу Организация...
Նորության հեղ.: Admin
Ավելացվել է : 16.02.2012
Скачать книгу Менеджмент ...
Նորության հեղ.: Admin
Ավելացվել է : 16.02.2012
Скачать книгу Чижиков В. ...
Նորության հեղ.: Admin
Ավելացվել է : 16.02.2012
Скачать книгу Системы, ме...
Նորության հեղ.: Admin
Ավելացվել է : 16.02.2012
Скачать книгу Производств...
Նորության հեղ.: Admin
Ավելացվել է : 16.02.2012

Կարդացեք


Նոր KDWin
Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0
Վարկանիշ: 3.6


Վ.Պ Պաշուտո "Աշխատանքի կ...
Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 2
Վարկանիշ: 3.7


Գ.Յ.Գոլշտեյն "Ռազմավարակա...
Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 3
Վարկանիշ: 3.9


Բ.Դ.Բաբաև,Ա.Մ.Կարյակին "Ա...
Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 0
Վարկանիշ: 3.5


Լ.Ա.Անդրոսովա "Աշխատանքի ...
Հեղինակ: Admin Մեկնաբանություն: 6
Վարկանիշ: 4.1

Կայքի գործընկերները